Բաժիններ՝

«Հարսնաքարի» գործով մեղադրյալները պատրաստ չեն ցուցմունքներ տալ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Հարսնաքարի» գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում նախատեսվում էր մեղադրյալների հարցաքննությունը։ Բոլոր 6 մեղադրյալները՝ Գարիկ Մարգարյան, Արթուր Բաբլոյան, Արման Խաչատրյան, Արման Բաղդասարյան, Նորայր Հայրապետյան, Դավիթ Ադամյան, այս պահին չցանկացան ցուցմունքներ տալ՝ նշելով, որ հիմա դրան պատրաստ չեն։ Բոլոր 6 մեղադրյալներն էլ ասացին, որ ցուցմունքներ կտան դատավարության ավարտին։

Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց՝ փոխել ապացույցների հետազոտման կարգը և անցնել գործում առկա ապացույցների հետազոտմանը։

Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարեց միջնորդությունը։ Այժմ դատարանում հրապարակվում են գործով տուժողների և մեղադրյալների ճանաչման արձանագրությունները։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս