
ԱՄՆ պետքարտուղարն այսօր ժամանում է Անկարա

Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերին իր եվրոպական ու մերձավորարևելյան առաջին շրջագայության շրջանակներում այսօր ժամանում է Անկարա: Դա կլինի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Քերիի առաջին թուրքական այցը:
Թուրքիայում Քերին հանդիպումներ է ունենալու այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի ու վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այդ հանդիպումներում հիմնական շեշտադրումն արվելու է մերձավորարևելյան և մասնավորապես սիրիական զարգացումների քննարկմանը: Քննարկվելու է նաև երկկողմանի հարաբերությունների հարցը:
Նշվում է, որ Ջոն Քերին, Թուրքիայից բացի, այցելելու է նաև Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ ու Կատար: