Ամերիկացի գիտնականները կապակցել են տարբեր մայրցամաքներում գտնվող առնետների ուղեղը (տեսանյութ)
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Դյուկի համալսարանի կենսաբանները շաղկապել են տարբեր մայրցամաքներում գտնվող առնետների ուղեղը: Մասնավորապես, նրանք ստիպել են, որ Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարեմ քաղաքում գտնվող առնետն ու Բրազիլիայի հյուսիս-արևելյան Նատալ քաղաքում գտնվող առնետը համատեղ կատարեն նույն առաջադրանքը:
Այդ նպատակով գիտնականները հաղորդիչներ են տեղակայել առնետների ուղեղում: Առաջին առնետը սեղմել է վանդակում եղած կոճակներից մեկը, որը պատասխանատու է այս կամ այն գույնի համար: Նրա գործողությունների մասին տեղեկատվությունը էլեկտրական ազդակների տեսքով ռադիոալիքով հաղորդվել է մյուս առնետին:
Մյուս առնետը 70 տոկոս դեպքերում կրկնել է առաջին առնետի գործողությունը՝ թեև գտնվել է նրանից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա: