Բաժիններ՝

Թուրքական ընկերությունը մշակել է «յուրային-օտար» տարբերակիչ ռադարային համակարգ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրքական Aselsan ռազմա-արդյունաբերական համալիրը ստեղծել է «յուրային-օտար» տարբերակիչ ռադարային համակարգ (Identification Friend and Foe):

Այդ համակարգն օգտագործվում է հակաօդային պաշտպանության համակարգերի, մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների, ռազմանավերի վրա: Տվյալ համակարգի մշակումը Aselsan-ից խլել է մոտ 7 տարի: Տվյալ համակարգն արդեն իսկ հաջողությամբ փորձարկվել է F-4 կործանիչների վրա:

Տվյալ համակարգից աշխարհում ունի միայն 7 երկիր: Aselsan-ը մտադիր է տվյալ համակարգի զանգվածային արտադրություն սկսել առաջիկա ամիսներին: Անհրաժեշտության դեպքում այս համակարգը կարող է ծառայել նաև քաղաքացիական նպատակների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս