«Շոուն» շարունակվում է

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ անցկացված փակ  խորհրդակցությունը, որին մասնակցում էին Աժ ՀՀԿ,  «ՀՅԴ» և »Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները, ավարտվել է: »Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խորհրդակցության ժամանակ հնչեցված հարցերին՝ ասաց.  «Մեր առաջարկած երեք կետերի շուրջ քննարկումները շարունակվում են, բայց դեռ վերջնական համաձայնություն չկա: Բնականաբար, այդ կետերում կան վիճելի հարցեր, բայց քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, ինչ-որ բան ասելը դեռ վաղ է»: Ռ. Հակոբյանի խոսքով՝ որևէ քննարկում չի եղել իրենց՝ Կառավարության մաս կազմելու մասին: Նա նաև նշեց, որ իրենց՝ Սահմանադրական դատարան դիմելու հարցը դեռ ուժի մեջ է: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»  ներկայացրել են երեք առաջարկություններ՝ արտահերթ նիստ անցկացնելու, խորհրդարանական կառավարման համամասնական ընտրակարգին անցնելու և ընդդիմության վերահսկողական լծակներ տալու մասին հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս