Վրաստանում H1N1 վիրուսից մահացել է ևս 2 մարդ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում H1N1 վիրուսից մահացել է 2 մարդ: Այս մասին այսօր հայտարարել է Հասարակական առողջության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Դրանով իսկ այս տարի տվյալ վիրուսի պատճառով Վրաստանում մահացածների քանակը հասել է 15-ի: Նրանցից երկուսի տարիքը կազմում է մինչև 4 տարեկան, մեկինը՝ 5-14 տարեկան, երկուսը տարեցներ են՝ 65 տարեկանից բարձր, իսկ մնացածների տարիքը կազմում է 30-64 տարեկան:
Ընդհանուր առմամբ, ներկա դրությամբ Վրաստանում գրանցվել է A/H1N1 վիրուսով վարակվելու 236 դեպք և B/H1N1 վիրուսով վարակվելու 16 դեպք: Դրանք հիմնականում մինչև 4 տարեկան երեխաներն են: Միևնույն ժամանակ վերոնշյալ կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն հայտարարել է, թե Վրաստանում գոյություն չունի H1N1 վիրուսի զանգվածային տարածման վտանգ: Այս վիրուսը հեշտությամբ մարդուց փոխանցվում է մարդուն և հայտնի է որպես «խոզագրիպ»: