Ադրբեջանի հանդեպ երկրի դիրքորոշումը կախված չէ Վրաստանի գործադիր իշխանության ղեկին գտնվողից. Սաակաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով երեկ Ադրբեջան ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը չունի այլընտրանք.
«Ես հասկանում եմ, որ ովել Վրաստանում լինի իշխանության ղեկին, կհասկանա Ադրբեջանի նշանակությունը և չի կարողանա չշարունակել սկսած կուրսը: Այդ կուրսը կախված չէ նրանից, թե ով է գտնվում Վրաստանի գործադիր իշխանության ղեկին: Այդ կուրսը չունի այլընտրանք»:
Վրաստանի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականին կազմել է ավելի քան 700 միլիոն դոլար: Սաակաշավիլիի ադրբեջանական այցն ավարտվում է այսօր: Ադրբեջանական այցի շրջանակներում Սաակաշվիլիին ուղեկցում են Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության պատգամավորներն ու Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան: