Թուրքիան ու Կատարը Սիրիայում սպառազինում են ջիհադականներին. Իրաքի տրանսպորտի նախարար

Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրաքի տրանսպորտի նախարար Գադի ալ-Ամրին հայտարարել է, որ Թուրքիան ու Կատարը խոչընդոտել են Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

Նախարարն ընդգծել է, որ Անկարան ու Դոհան աջակցում են սիրիական զինված ընդդիմությանը և սպառազինում են Սիրիայում գործող ջիհադական խմբավորումներին և մասնավորապես «Ջեբհաթ ան-Նուսրա» (Հաղթանակի ճակատ) կազմակերպությանը, որը կապված է «Ալ Քաիդայի» իրաքյան մասնաճյուղի հետ.

«Սիրիայում «Ալ Քաիդայի» խմբավորումներին բաց ֆինանսավորելն ու սպառազինելը փաստացիորեն նշանակում է պատերազմ հայտարարել Իրաքին, քանի որ այդ զենքն ուղղվելու է նաև իրաքցիների դեմ: Թուրքիայի ու Կատարի կողմից սիրիական ընդդիմությանն սպառազինությամբ աջակցելը հանդիսանում է Իրաքի հանդեպ թշնամական քայլ»:

Տեսանյութեր

Լրահոս