Հետախուզության պետական ծառայությունը դուրս է բերվում Վրաստանի նախագահի ենթակայությունից
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հետախուզության պետական ծառայությունը ենթարկվելու է Վրաստանի կառավարությանը: Դրա հետ կապված՝ համապատասխան ուղղում է կատարվելու օրենքում:
Ըստ այդ ուղղման, Հետխուզության ծառայությունը վերածվում է գործադիր իշխանության ենթակայության տակ գտնվող հատուկ նշանակության հիմնարկի և նրա գործունեության վրա հաստատվելու է կառավարական վերահսկողություն: Այս ուղղման գործարկումից հետո տվյալ ծառայության գործունեությանն առնչվող հարցերը, համապատասխան պաշտոնյաների նշանակման ու ազատ արձակման հարցերը լուծելու է ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը:
Այս ուղղման հեղինակը խորհրդարանական մեծամասնության անդամ Իրինա Իմերլիշվիլին է: Բացի այդ, կառավարության ենթակայության տակ է դրվում նաև Դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոն: Այս ուղղման հեղինակը նույնպես Իրինա Իմերլիշվիլին է: