Բաժիններ՝

Գիտնականները պատմել են Չինաստանի վրա նկատված հսկայական կայծակի մասին

Չինացի գիտնականները հրապարակել են հսկայական կայծակի ուսումնասիրության արդյունքները, որը գրանցվել էր 2010 թվականին մթնոլորտի վերին շերտերում՝ Շանդուն երկրամասում։ Աշխատանքը հրապարակվել է Chinese Science Bulletin ամսագրում, իսկ դրա հակիրճ տարբերակը տպագրել է Daily Mail-ը։

Բռնկումը հնարավոր է եղել ֆիքսել նախապես տեղադրված՝ ինֆրակարմիր ալիքներով համալրված տեսախցիկի օգնությամբ։  Գիտնականների խոսքերով` կայծակի վերին սահմանը եղել է երկրի մակերևույթից 89կմ բարձրության վրա, իսկ ներքինը՝ 52կմ։ Արձակված էներգիան գնահատվում է մի քանի միլիոն մեգաջոուլ։

Հսկայական կայծակը, ըստ գիտնականների, հազվադեպ երևույթ է։ Ի տարբերություն սովորական կայծակի՝ այն բռնկվում է ոչ թե փոթորկաբեր ամպերի ներսում կամ նրանց միջև, այլ դրանց վերևում։ Այդ տիպի երևույթները բնորոշ են հիմնականում հասարակածային շրջաններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728