Արմավիրի մարզպետի օգնականի և Արմավիրի քաղաքապետի եղբոր որդիների միջեւ վիճաբանություն է եղել
Արմավիր քաղաքում մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանի եւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբոր որդիների միջև վիճաբանություն է եղել: Ինչպես փոխանցում է NEWS.am-ը, այդ մասին հայտնել են ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:
Նախնական տեղեկություններով` տուժողներ չկան, հանգամանքները պարզվում են:
Ի դեպ, Նվեր Պետրոսյանի հեռախոսահամարն անհասանելի է, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը չի պատասխանում հեռախոսազանգերին, իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, լսելով, որ իրեն լրագրող է անհանգստացնում, ասել է` «ինձ հարց մի տվեք» և անջատել հեռախոսը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ռուբեն Խլղաթյանը: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` եթե նրա հրաժարականի դիմումը ընդունվի, ապա ամենահավանական թեկնածուն, ով կարող է նրան փոխարինել հենց Նվեր Պետրոսյանն է: