Բաժիններ՝

Հրդեհ Բամբակաշատ գյուղում. տուժածի վիճակը ծանր է

Փետրվարի 27-ին, ժամը 21.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում տուն է այրվում: Այս մասին հաղորդում է ԱԻ նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բամբակաշատ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 53 տանը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջարանում այրվել է մահճակալ՝ անկողնային պարագաներով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի այրվածքներով, Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1936 թ. ծնված Ռոզա Միրիջանյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս