![](/banners/BeFunky-design.jpg)
NASA-ն ցուցադրել է, թե ինչպիսի տեսք ունի արեգակի վրա պլազմային անձրևը (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/6110.jpg)
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային օդատիեզերական գործակալությունը (NASA) հրապարակել է մի տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպիսի տեսք ունի արեգակի վրա պլազմային անձրևը, որը գրանցվել է 2012 թվականի հուլիսին:
Արեգակնային բռնկումներն ու պլազմային հանգույցները մագնիսական դաշտերի ազդեցության տակ ձևավորում են մի երևույթ, որը հայտնի է որպես պսակաձև անձրև: Տեսանյութում երևում է, թե ինչպես է պլազման վեր բարձրանում և դանդաղորեն վերադառնում հետ՝ դեպի արեգակի մակերևույթ: