
Ստեփանակերտի օդանավակայանի բացումը կվատթարացնի տարածաշրջանի իրավիճակը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի բացման խնդրին.
«Մենք, ինչպես և Ադրբեջանի այլ պետական կառույցները քանիցս արտահայտել ենք այդ օդանավակայանի հանդեպ մեր դիրքորոշումը: Տվյալ հարցի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ:
Միանշանակ է, որ եթե Հայաստանը չհրաժարվի իր գործողություններից և ձեռնարկի նմանատիպ քայլ, ապա նա դրանով իսկ կվատթարացնի իրավիճակը տարածաշրջանում: Այդ քայլը մեծ խնդիրներ կստեղծի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին:
Չիկագոյի կոնվենցիայում նշված է, որ մի երկիրն իրավունք չունի խախտել մյուս երկրի օդային տարածքը, և եթե դա տեղի ունենա, ապա կարող են դրա նկատմամբ ձեռնարկվել համապատասխան միջոցներ»: