ԱՄՆ-ը կարող է Իրանին հարվածել հունիսին. մամուլ

Russian Today-ի փոխանցմամբ՝ իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառում, որ Իրանի դեմ հարձակումը կարող է սկսվել արդեն ամռան սկզբին: Այդ հարձակման մանրամասներն Օբաման քննարկելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ:

Իսրայելը վաղուց է ԱՄՆ-ին դրդում օգտագործել սեփական ռազմական հզորությունը՝ Իրանի միջուկային ծրագիրը կանգնեցնելու համար, սական Օբամայի վարչակազմը ցայժմ մերժում էր դա: Սակայն այժմ, որոշակի տվյալներով, ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրված Օբաման կարող է փոխել իր այդ դիրքորոշումը:

Միևնույն ժամանակ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդ Ռեզա Պուրդաստանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ցամաքային զորքերը կհամալրվեն ռեզերվիստներով, և երկիրը դրանով իսկ կունենա 4 միլիոն մարտի պատրաստ զինվոր: Նա ընդգծել է, որ ռեզերվային զորքերը հանդիսանում են ռազմավարական ուժ, և անհրաժեշտության դեպքում երկիրը կարող է զորակոչել մշտապես մարտի պատրաստ այդ մարտիկներին:

Տեսանյութեր

Լրահոս