2013 թվականը վճռորոշ տարի կհանդիսանա «Հարավային գազային միջանցքի» համար. Գյունթեր Օթինգեր
Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթինգերը հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցքի» բացումն առաջնահերթ տեղ է զբաղեցնում Եվրահանձնաժողովի էներգետիկ օրակարգում.
«2013 թվականը վճռորոշ տարի կհանդիսանա տվյալ նախագծի համար: Այս տարի վերջնական որոշումներ կընդունվեն եվրոպական ուղղությամբ խողովակաշարային երթուղիների հարցում, ինչպես նաև վերջնական որոշում կընդունվի նախագծի ներդրումային կողմի մասին:
Եվրահանձնաժողովի նպատակը մշտապես հանդիսացել է «Հարավային գազային միջանցքի» բացումը, որպեսզի եվրոպական գազային շուկաներն անմիջականորեն կապվեն Մերձավոր Արևելքում ու Կասպյան տարածաշրջանում գտնվող խոշորագույն հանքավայրերի հետ: «Հարավային գազային միջանցքը» հանդիսանում է ԵՄ-ի առաջնահերթ նախագծերից մեկը, ինչը կոչված է դիվերսիֆիկացնել էներգոմատակարարումների երթուղիներն ու աղբյուրները:
«Հարավային գազային միջանցքի» զարգացման համար կարևոր է 300 կիլոմետր երկարությամբ «Անդրկասպյան» գազատարի նախագծի իրագործումը: Վերջին հաշվով ԵՄ-ը «Հարավային գազային միջանցքով» կարող է տարեկան փոխադրել ավելի քան 40 միլիարդ խորանարդ մետր գազ»:
Օթինգերը հավելել է, որ 2012 թվականի առաջին կիսամյակին ԵՄ-ի բնական գազի սպառումն ամենացածր կես տարյա ցուցանիշն է՝ վերջին 10 տարում: