Առաջադիմության վրա դասադուլը չի ազդի. ով ուզում է սովորել՝ կսովորի. Ա.Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյանը ողջունում է երիտասարդների կողմից այս օրերին անցկացվող դասադուլը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ ինքը դեռ դպրոցական տարիներին դասադուլներ էր կազմակերպում՝ մասնակցելու համար Ազատության հրապարակում անցկացվող միտինգներին:

«Միտինգների մասնակցելը որևէ ձևով չազդեց իմ առաջադիմության վրա: Հետագայում՝ ուսանողական տարիներին, նույն ձևով մասնակցել եմ Նիկոլ Աղբալյանի շարժանը, բայց դա չի խանգարել, որ գերազանցությամբ ավարտեմ բուհն՝ առանց մեկ չորսի: Նաև որպես տասնութ տարվա դասախոս՝ կարող եմ փաստել, որ առաջադիմության վրա դասադուլը չի ազդի. ով ուզում է սովորել՝ կսովորի»,- մասնավորեցրեց Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս ընդգծեց, որ խորհրդային տարիների իշխանությունները, համեմատած գործող իշխանությանը, ավելի ժողովրդավար էին, քան այսօր, որովհետև նախկինում որևէ մեկը չէր արգելում դասադուլներ կամ նմանատիպ ակցիաներ կազմակերպել, իսկ այսօր բուհի դուռը ոստիկանական ջոկատներով փակում են: Ըստ նրա՝ ժամանակն է, որ ժողովրդավարությունից հետո նման իշխանությունը փոխվի:

Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև Արտաշատում տեղի ունեցած միջադեպին՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի և քաղաքացիների միջև վեճին: Նրա խոսքով,  այս միջադեպն ապացույց էր, որ «իշխանություններն այն աստիճանի են վախեցած ու ոչ ադեկվատ, որ անցել են պրովոկացիաների»: Մարտիրոսյանը հավելեց, որ անձամբ ճանաչում է Դավիթ Սանասարյանին ու գիտի, որ առանց կոնկրետ սադրանքի, վիրավորանքի, վերջինս չէր պատասխանի այդ քաղաքացիներին:

Կարդացեք նաև

Արմեն Մարտիրոսյանը նաև կոչ արեց չխոչընդոտել բողոքի անցկացման քաղաքացիների իրավունքը ու չփակել ճանապարհները Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս