Կառավարությունը 42.5 եվրո կվճարի Ժ.Սեֆիլյանին, Գ.Վիրաբյանին և մյուսներին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում

ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներով գումար հատկացնելու հերթական որոշումը։

Այս անգամ խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3627/06 գանգատով 2012 թվականի հուլիսի 10-ին, «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3946/05, «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 22491/08 և «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 40094/05 գանգատներով 2012 թվականի հոկտեմբերի 2-ին կայացված վճիռներին, որոնց պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2013 թվականի 1-ին եռամսյակում կհատկացվի 42,555 (քառասուներկու հազար հինգ հարյուր հիսունհինգ) եվրոյին համարժեք ՀՀ դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հայաստանի Հանրապետությունը նշված գործերով դիմումատուներին պարտավոր է վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել`
– «Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3627/06 գանգատով կայացված վճռով` 2,500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
– «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3946/05 գանգատով կայացված վճռով՝ 3,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
– «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 22491/08 գանգատով կայացված վճռով՝ 6,055 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից՝ 6,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 55 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես դատական ծախսերի փոխհատուցում,
– «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 40094/05 գանգատով կայացված վճռով՝ 31,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից՝ 25,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 6,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Տեսանյութեր

Լրահոս