Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել են փորձագետների մակարդակով հանդիպել Ստամբուլում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում այսօր ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երեկ մեկնարկած բանակցությունների երկրորդ փուլը: Այս մասին գործակալությանը հայտնել է իրանական պատվիրակության ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ բանակցություններն ավարտված են և մոտ ժամանակներս կհայտարարվեն դրանց արդյունքների մասին: Նա հավելել է, որ Իրանն Ալմա Աթայում «Վեցյակից» չի ստացել նոր առաջարկներ, «Վեցյակը» կրկնել է Բաղդադում ու Մոսկվայում արած իր առաջարկները:
Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել են փորձագետների մակարդակով բանակցություններ անցկացնել Ստամբուլում, իսկ դրանից հետո ևս մեկ հանդիպում անցկացնել Ալմա Աթայում:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացվել է բանակցային երեք փուլ. ապրիլի 14-ին՝ Ստամբուլում, մայիսի 23-24-ին՝ Բաղդադում և հունիսի 18-19-ին՝ Մոսկվայում: