Բաժիններ՝

Ջոն Քերին ու Սերգեյ Լավրովը քննարկել են Սիրիայի հարցը

BBC-ի փոխանցմամբ՝ երեկ Բեռլինում տեղի է ունեցել ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերիի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այն տևել է մոտ երկու ժամ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի հարցը, ամերիկացիների կողմից Ռուսաստանում որդեգրած երեխաներին առնչվող խնդիրներ և այլն: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ սիրիական ընդդիմությունում առկա ծայրահեղականներն արգելափակում են նախագահ Բաշար Ասադի հետ երկխոսության գործընթացը՝ առաջ քաշելով ոչ իրատեսական պահանջներ:

Նշվում է, որ 2 օր անց Հռոմում հավաքվելու են տասնյակ երկրների ներկայացուցիչներ և քննարկելու են Սիրիայի հարցը: Ռուսաստանը, սակայն, չի մասնակցելու այդ հանդիպմանը: Ինչ վերաբերում է ամերիկացիների որդեգրած ռուս երեխաներին, ապա Ջոն Քերին խոստովանել է, որ հիրավի կան դրա հետ կապված խնդիրներ: Լավրովը բավական կառուցողական է որակել Ջոն Քերիի հետ բանակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս