
Ֆրանսուա Օլանդն այսօր ժամանում է Մոսկվա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր ժամանում է Մոսկվա: Նրա ռուսական այցը տևելու է երկու օր: Դա կլինի Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի առաջին ռուսական այցը:
2012 թվականի հունիսին Օլանդն արդեն իսկ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով ժամանել էր Փարիզ: Օլանդը Մոսկվա կժամանի ուշ երեկոյան և հիմնական հանդիպումները կանցկացնի վաղը: Օլանդը Մոսկվայում քննարկելու է մի շարք գլոբալ հարցեր և մասնավորապես տարածաշրջանային սուր հակամարտությունների կարգավորման հարցը:
Խոսքը գնում է Սիրիայում ու Մալիում ստեղծված իրավիճակի մասին: Քննարկվելու են երկկողմանի հարաբերությունները, այդ թվում նաև երկու երկրների միջև տնտեսական կապերի հարցը: