Բաժիններ՝

Սաակաշվիլին այսօր մեկնարկող ադրբեջանական այցի շրջանակներում կայցելի նաև Նախիջևան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փետրվարի 27-28-ին այցելելու է Ադրբեջան: Իր ադրբեջանական այցի շրջանակներում Սաակաշվիլին այցելելու է նաև Նախիջևանի ինքնավար հանրապետություն:

Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Վերջիններիս հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ Միխեիլ Սաակաշվիլին մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունենալու Նախիջևանում: Նշվում է, որ վրացական պատվիրակության կազմում է ներառվել նաև Աջարիայի գերագույն խորհրդի նախկին նախագահ Լևան Վարշալունիձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728