Բաժիններ՝

Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է Պետական պահպանության հատուկ ծառայությունից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է Պետական պահպանության հատուկ ծառայությունից: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն:

Նախագահը տվյալ որոշումն ընդունել է այն բանից հետո, ինչ տվյալ ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվել է Թեմուր Ջանաշիան և նրա փոխարեն նշանակվել է Անզոր Չուբինիձեն, ով հանդիսանում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիկնազորի պետը:

Մանջգալաձեն նկատել է, որ Պետական պահպանության հատուկ ծառայությունից հրաժարվելը պետության առաջին դեմքին չի խանգարի տեղաշարժվել երկրում և հանդիպել ժողովրդի հետ, ինչը կանոնավորապես արվում է վերջին շաբաթներին: Սաակաշվիլին անձամբ իր այս որոշումը պատճառաբանել է նրանով, որ իր թիկնազորի անդամները չենթարկվեն ճնշումների:

Հիշեցնենք, որ փետրվարին ուժի մեջ էր մտել «Պետական պահպանության հատուկ ծառայության մասին» օրենքում կատարված ուղղումը, ըստ որի՝ տվյալ ծառայությունը նախագահի ենթակայության տակից անցնում է վարչապետի ենթակայության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728