Բաժիններ՝

Ինչո՞ւ չգրանցվեց «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը

«Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը 04.10.2011 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որով խնդրել է վերացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման` «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին 06.09.2011 թվականի թիվ 1/5812 վարչական ակտը և պարտավորեցնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանմանը կատարելու ք. Երևան, Բագրատունյաց 70 հասցեում գտնվող` 400-010-018 կադաստրային համարի օդի ենթակայանի և 400-010-021 կադաստրային համարի էլ.ենթակայանի նկատմամբ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցում։

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի դիմումը ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Շենգավիթ տարածքային ստորաբաժանման 06.09.2011թ. թիվ 1/5812 պատասխան գրությամբ մերժվել է` Բագրատունյաց 70 հասցեում գտնվող ենթակայաններով զբաղեցրած հողամասերի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերն ներկայացնելու պատճառաբանությամբ։

Դատարանը սույն գործով գտավ, որ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Շենգավիթի տարածքային ստորաբաժանման կողմից ք. Երևան, Բագրատունյաց 70 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ հայցվորի իրավունքների պետական գրանցման մերժումը հիմնավորված է և բխում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջներից և չի խախտում անձի ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված սեփականության իրավունքը։ Ինչ վերաբերում է պատասխանողին գույքի նկատմամբ իրավունքի գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջին, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` «Պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել։»։ Տվյալ դեպքում Դատարանը գտնում է, որ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Շենգավիթ տարածքային ստորաբաժանման 06.09.2011 թվականի մերժումը իրավաչափ լինելու պայմաններում բացակայում է պատասխանողին համապատասխան գործողություն կատարելը պարտավորեցնելու հիմքերը։

Դատարանը վճռեց «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Երևանի տարածքային ստորաբաժանման` վարչական ակտը վերացնելու և պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել։

Կարդացեք նաև

Սույն վճռի դեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան բողոք է բերել Նաիրիտ գործարան ՓԲԸ-ն:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս