Շպռօտն այլևս հին և փտած մեքենա չի վարում (լուսանկարներ)

Սկանդալային երգչուհի Շպռօտը նոր ավտոմեքենա է գնել: Գործընկերուհու նոր ավտոմեքենայի  մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև երգիչ Նորոն, ով շնորհավորելով Շպռօտին նոր մեքենա գնելու կապակցությամբ՝ նշել է. «Ո՞վ է կասկածում Շպռօտ Թովմասյանի հնարավորությունների վրա, ասենք՝ շնորհավոր»:

Shprot (1)

 

Իր նոր մեքենայի մասին երգչուհին խոսել է նաև Bravo.am-ի հետ, նշելով, որ նոր և լավ մեքենա է ձեռք բերել: «Մինչ այս ես վարում էի հին, փտած մեքենա, ինչի համար, անկեղծ ասած, ամաչում էի: Նորն ավելի որակով է ու բարձր արժեք ունի: Իմ ֆինանսական վիճակը բարելավվել է: Ինչպե՞ս կարող էի գնել նման ավտոմեքենա, եթե ֆինանսական բավարար միջոցներ չունենայի»,- ասել է երգչուհին:

Shprot (3)

Նշենք, որ Շպռօտը դեռ վարորդական իրավունք չունի,  և, ինչպես ինքն է իր ֆեյսբուքյան ընկերներին տեղեկացրել, աշխատում է վարել շատ զգույշ, որպեսզի ոստիկանների հետ խնդիրներ չունենա, չնայած նրա վերջին գրառումներից կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, նրան ոստիկանները նկատել են: «Երեխեք, նոր ինձ առաջին անգամ ճանապարհային ոստիկան կանգնեցրեց, պարզվեց` հայ տղա է: Աչքերս ստուգեց, որ տեսնի՝ խմա՞ծ եմ, թե՞ ոչ: Ծիծաղս գալիս էր, շաշացել էի: Ասաց` հեռուստատեսությամբ տեսել է ինձ, բայց անունս ուրիշ էր: Ինչ պուպուշ են ոստիկանները»,- գրել է Շպռօտը:

Shprot (2)

Տեսանյութեր

Լրահոս