Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ծաղկավաճառին. Հատուկ գնով մի տուր, ոնց որ իջեցրիր գինը (տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նշել էր այսօրվա հանրահավաքի ժամանակ, մեկնեց Եռաբլուր ծաղիկ դնելու զոհվածների շիրիմին: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը Եռաբլուրի ճանապարհին մեխակներ գնեց ծաղկավաճառից: Նա վաճառողին հորդորեց՝ «հատուկ գնով մի տուր, ոնց որ իջեցրիր գինը»:

Քաղաքացիներից շատերը Րաֆֆի Հովհաննիսյանին «պարոն Նախագահ» անվամբ էին դիմում: Նա ասաց, որ իրեն Րաֆֆի ասեն՝ բոլոր դեպքերում:

ՀՀ նախագահի թեկնածուի հետ Եռաբլուրում էին նաև նրա ընտանիքի անդամները:

Աղբյուրը՝ iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս