Կեղծիքների կենտրոնից` պատժի կենտրոն. Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային երթուղին

Այսօր Երևանի Ազատության հրապարակում հրատապ հավաքին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ մարզերում հանդիպումների օրակարգը: «Ամսի 26-ին մենք շարունակում ենք ոչ թե արյան, ոչ թե չարության, այլ իրավուքնի, ժպիտի, բարևի հեղափոխությունը»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` նշելով, որ ինքն առանց ամաչելու այդ բարևը տանելու է գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, որտեղ, ըստ նրա, ոստիկանները կապահովեն քաղաքացիների անվտանգությունը:

«Ամսի 26-ին ժամը 11:00-ին Արմավիր, 11:45-ին` Մեծամոր, 12:30-ին` Էջմիածին, 13:30-ին` կեղծիքների կենտրոն` Մասիս, 14:30-ին` պատժի կենտրոն` Արտաշատ, 15: 30-ին`խրոխտ Արարատ, 16:30-ին` հաղթական Սուրենավան,17:30-ին` Արենի, 18:30-ին` հաղթական  Եղեգնաձոր, 19:00-ին` Վայք:

Ամսի 27-ին մեր ոստիկանների ուղեկցությամբ, խաղաղ, հանդարտ, սիրով, փոխադարձ հարգանքով ժամը 11:00-ին` կգնանք Ագարակ, 12:00-ին` Մեղրի, 14:00-ին` Քաջարան, և ո՞վ է ասում, որ Գարեգին Նժդեհ չկա` ժամը 15:00-ին հաղթական Ղափան, 17:00-ին մեր հաղթանակը տանում ենք Սյունիքի մարզպետին` Գորիս, և  Գորիսը պետք է տոնի մեր հաղթանակը, ժամը 18:30-ին` Սիսիան»,- ասաց Ր.  Հովհաննիսյանը, ում փոխանցմամբ` վաղը մամուլի ասուլիսին ինքը կպատասխանի բոլոր հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս