Օլիմպիական չեմպիոնը` Շիրակի մարզպետ

Նախագահական նստավայրին մոտ կանգնած 168.am-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ որոշում է կայացվել Շիրակի մարզպետ նշանակել օլիմպիական չեմպիոն, ներկայումս նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանին:

Վարդանյանը, ինչպես հայտնի է, ծնունդով գյումրեցի է և մեծ հեղինակություն է վայելու իր ծննդավայրում: Հիշեցնենք, որ եթե Յուրի Վարդանյանը իսկապես նշանակվի Շիրակի մարզպետ, նա կլինի 1996թ. ի վեր առաջին գյումրեցի մարզպետը:

1996թ., երբ Հայաստանում մտցվեց տարածքային կառավարման նոր համակարգ և նախկին շրջանների միավորման արդյունքում ստեղծվեցին մարզեր, Շիրակի մարզպետ նշանակվեց Արարատ Գոմցյանը, ում մասին գյումրեցիները ասում են, որ ֆրանկ է և ղուկասյանիցի: Գոմցյանը աշխատել է Ղուկասյանի շրջկոմի առաջին քարտուղար:

Գոմցյանից հետո մարզպետ նշանակվեց քաղաքաշինության նախկին նախարար Ֆելիքս Փիրումյանը, ով ծագումով Ղարաբաղից էր: Նրան փոխարինեց ՀՅԴ անդամ Ռոմիկ Մանուկյանը , ում գյումրեցիները ևս օտար էին համարում, քանի նա արթիկցի էր: Նրան փոխարինեց Լիդա Նանյանը, ով շահումյանցի է:

Գործող մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ով հրաժարական ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո, արթիկցի է, ում ծնողները Արթիկ են եկել Ղարաբաղից: Յուրի Վարդանյանի նշանակման լուրը բավական լավ է ընդունվել գյումրեցիների կողմից, ովքեր համարում են, որ վերջապես մարզպետը լինելու է իրենց մարդը:

Տեսանյութեր

Լրահոս