
NASCAR-ի ավտոարշավում տեղի ունեցած վթարի հետևանքով ավելի քան 30 մարդ է տուժել (տեսանյութ)

«Դայթոնի միջազգային սփիդվեյում» կայացած NASCAR ավտոարշավը խոշոր վթարով է ավարտվել։ Ավտովթարի պատճառ է հանդիսացել առջևում ընթացող մեքենայի անիվի շարքից դուրս գալը։ Հաղորդում է The Daily Mail-ը։
Բարեբախտաբար, ավտոարշավորդներից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն տրիբունաների վրա նետված մեքենաների մնացորդների պատճառով ավելի քան 30 հանդիսատես է տուժել, որոնցից 14-ին տեղափոխել են հիվանդանոց։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը