«Օսկարի» ռեկորդները
Վաղը Լոս-Անջելեսում տեղի կունենա համաշխարհային մշակույթի թերևս ամենահեղինակավոր և դիտարժան իրադարձությունը՝ Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այն արդեն 85 տարեկան է, և այս տասնամյակների ընթացքում հասցրել է տարբեր ռեկորդներ սահմանել, որոնք, սակայն, պարբերաբար թարմացվում են:
Ձեզ ենք ներկայացնում դրանցից ամենահետաքրքիրները:
Ամենաշատ մրցանակ ստացած ժապավենները
Երեք ֆիլմ արժանացել է 11-ական Օսկարի: Դրանք են՝
«Բեն-Հուր» (1959),
«Տիտանիկ» (1997),
«Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» (2003):
Սակայն միայն վերջինն է, որ հաղթել է բոլոր 11 անվանակարգերում, որոնցում եղել է ներկայացված:
Ամենաշատ անվանակարգերում ներկայացված ժապավենները
Երկու ֆիլմ Օսկարի է ներկայացվել 14-ական անվանակարգերում: Դրանք են՝
«Ամեն ինչ Եվայի մասին» (1950),
«Տիտանիկ» (1997):
Մեկ անձի ստացած ամենաշատ մրցանակները
Ուոլտ Դիսնեյն արժանացել է 22 Օսկարի, ընդ որում, չորսը՝ մի տարվա ընթացքում:
Ամենաշատ մրցանակ ստացած դերասաններն ու դերասանուհիները
Քեթրին Հեփբերն – 4 Օսկար (բոլորը՝ «Լավագույն դերասանուհի»),
Մերիլ Սթրիփ – 3 Օսկար (2-ը՝ «Լավագույն դերասանուհի», 1-ը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»),
Ինգրիդ Բերգման – 3 Օսկար (2-ը՝ «Լավագույն դերասանուհի», 1-ը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»),
Ջեկ Նիկոլսոն – 3 Օսկար (2-ը՝ «Լավագույն դերասան», 1-ը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան»),
Ուոլտեր Բրենան – 3 Օսկար (բոլորը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան»):
Ի դեպ, Մերիլ Սթրիփն ամենաշատն է ներկայացված եղել Օսկարի՝ 17 անգամ: Այս ցուցակն այս տարի հավանաբար կհամալրի Դենիել Դեյ-Լյուիսը: Օսկարի արժանանալու դեպքում նա կդառնա միակ եռակի օսկարակիր դերասանը, ով բոլոր մրցանակները ստացած կլինի «Լավագույն դերասան» անվանակարգում:
«Մեծ հինգ մրցանակների» (լավագույն ֆիլմ, ռեժիսոր, դերասան, դերասանուհի, սցենար) արժանացած ժապավենները
«Դա պատահեց մի գիշեր» (1934),
«Թռիչք կկվի բնի վրայով» (1975),
«Գառնուկների լռությունը» (1991):
Ամերիկյան կինոակադեմիայի ռեկորդների ամբողջական ցուցակը՝ այստեղ:
Թոմսոն