Բաժիններ՝

Աղետի գոտում մեծ գո՞րծ է արվել. Ադիբեկյանը դրանում համոզված է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյումրիում և աղետի գոտում վերջին 25 տարում  արված ու չարվածի մասին  ԳԱԼԱ-ի  թղթակցի բարձրացրած հարցին իրեն բնորոշ պատասխան տվեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` նշելով, որ մեծ գործ է արվել` երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ, և շատերը բնակարաններ են ստացել: Լրագրողի այն հարցին, թե ներկայումս 3-4 հազար անօթևանների առկայության պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել արված մեծ գործի մասին, այն դեպքում, երբ աղետից անցել է 25 տարի, սոցիոլոգը արձագանքեց, որ մյուս կողմից շատերը տուն են ստացել, և այդ բնակարանների որակը կարևոր չէ: Ստացվում է այնպես, որ երկրաշարժ տեսած քաղաքացու`դեռ նոր բնակարան չտեղափոխված` արդեն դրա վերանորոգման խնդիր ունենալը, ըստ Ադիբեկյանի, շատ նորմալ է: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք 25 տարին բավարար չէր աղետի գոտու խնդիրը վերջնականապես լուծելու համար, բանախոսը պատասխանեց, որ կարող էր և ավելի քիչ գործ արվեր, և ներկա իրավիճակում դրական տեղաշարժը մեծ է:

Գալա TV

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս