Նոր խնդիրներ նորակառույց Մուշում (տեսանյութ)

Այսօր ԳԱԼԱ Հ/Ը դիմել են նորակառույց Մուշ 2 թաղամասի 54 շենքի բնակիչները: Այս անգամ թաղամասում շենքի տանիքի մի հատվածը, ձյան հալոցքների պատճառով, քանդվել է, եւ բնակիչները նկատել են, որ շինանյութ է թափվում ներքեւ: Բարեբախտաբար, այդ պահին շենքի բակում ոչ-ոք չի եղել: Բացի այդ, շենքի առաջին հարկում ապրող Աղասի Խաչատրյանը հայտնել է, որ առավոտյան դիմում է գրել, որը ներկայացնելու է թաղամասը սպասարկող համատիրություն, սակայն խորհուրդ են տվել դիմել երկուշաբթի օրը: Բնակիչն իր դիմումում թվարկել է շենքի որակի հետ կապված խնդիրները, ու նաեւ այն, որ մինչ օրս շենքը թերբնակեցված է, եւ բազմաբնակարանում ընդամենը 3-4 ընտանիք է։

Գալա TV

 

Տեսանյութեր

Լրահոս