Բաժիններ՝

Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում

Փետրվարի 23-ին, ժամը 15.41-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Մեշա» կոչվող հանդամասում այրվում է խաղողի այգի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.57-ին, մարվել` 16.03-ին:

Այրվել են Ժ. Բեգլարյանին պատկանող 3800 քմ և Գ. Սմբատյանին պատկանող 2000 քմ խաղողի այգի ու եղեգնուտ` 2200 քմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս