ՀՀԿ-ական գյուղապետի գլխին սև ամպեր են կուտակվել

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանություն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ Սուրեն Մանուչարյանը ՄԻՊ-ի գրասենյակ հայտնել է, որ Վարագավան համայնքի ղեկավար 54-ամյա Սամվել Մանուչարյանը իրեն հրավիրել է աշխատասենյակ և տվել է գումար ու հայտնել, որ պետք է քվեարկի ինչ-որ թեկնածուի օգտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի աշխատակիցները պարզել են, որ Ս. Մանուչարյանը թոշակառու է, և ծրարով գումարը նա ստացել է գյուղապետից։

Նշվում է, որ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են հատուկ քննչական ծառայություն։

Shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս