Վախենո՞ւմ է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանից
Դուք չե՞ք վախենում, որ ավելի ռադիկալ քաղաքական գործիչները, ինչպիսին, օրինակ, Նիկոլ Փաշինյանն է, իրենց վրա կվերցնեն Ձեր դերը, եթե շարունակեք չափազանց խաղաղասեր մնալ։ Նման հարց է ուղղել Lenta.ru կայքի լրագրողը Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իրենց կայքին նրա տված հարցազրույցի ընթացքում (այն հրապարակավել է այսօր)։
«Ես ողջունել եմ Փաշինյանին, Անդրիաս Ղուկասյանին, ՀՅԴ ներկայացուցիչներին, ովքեր միացան միացան ժողովրդական շարժմանը։ Ես նրանց չեմ կանչել, նրանք իրենց կամքով են եկել։ Իսկ դա ցույց է տալիս, թե մենք ուր ենք գնում։ Ազատության հրապարակում, որտեղ սկսվել է անկախության շարժումը, Ղարաբաղի ազատության շարժումը, մենք տեսնում ենք քաղաքացիական հասարակություն, մտավորականություն, քաղաքական ուժերի։ Ես ոչ ոքի չեմ կանչել, ինձ մոտ երբեք բջջային հեռախոս անգամ չի եղել։ Իսկ դուք կամ փոխում եք տոմսերը կամ տուն եք վերադառնում»,- պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ընդ որում, ինչպես նշել է լրագրողը, պատասխանի ժամանակ Ր.Հովհաննիսյանը լայն ժպիտով թփթփացրել է լրագրողի ուսին և լայն ժպտացել։