Բաժիններ՝

Բարսելոնան կարող է ժամանակավորապես հանել տարբերանշանի խաչը` Ռեալի դեմ ընկերական հանդիպման համար

«Բարսելոնան» կարող է ժամանակավորապես փոխել ակումբի տարբերանշանը` Մադրիդի «Ռեալի» հետ Սաուդյան Արաբիայում ընկերական հանդիպում անցկացնելու համար:

«Բարսելոնան» կարող է ժամանակավորապես տարբերանշանից հեռացնել վերևի աջ հատվածում գտնվող կարմիր խաչը: Խաչից կհանվի ուղղահայաց գիծը և կմնա միայն հորիզոնականը:

Խաչը փոխելու պատճառը Սաուդյան Արաբիայի մուսուլման բնակիչների պահանջն է:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայում «Բարսելոնային» վերաբերող իրերը վաճառվում են այս փոփոխված տարբերանշանով:

«Ռեալի» և «Բարսայի» միջև ընկերական հանդիպումը կարող է տեղի ունենալ 2016 թվականին, երբ ավարտվի Մեդինայի և Մեքայի միջև երկաթգծի կառուցումը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս