Արտաշատի բնակարանում հայտնաբերվել է դի
Փետրվարի 23-ին, ժամը 13.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 70 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 13.26-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, պատշգամբի հատակին հայտնաբերել 1930 թ. ծնված Նվարդ Մինասյանի դին: