
Ապօրինի ծառահատում՝ Սամվել Ալեքսանյանի կառուցած եկեղեցում տարածքում

Փետրվարի 21-ին Մալաթիա-Սեբաստիա համայքում գտնվող «Սուրբ Երրորդություն»եկեղեցու տարածքում կատարվել է ապօրինի ծառահատում: Այս մասին նշվում է բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում։
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվել է տեղազննություն, որի արդյունքում պարզվել է, որ հատվել է 8-ից մինչև 30 սմ տրամաչափի թվով 15 ծառ, որոնցից 2 հատ թեղի և 13 հատ հացենի տեսակի, կատարվել է հաշվարկ, պատճառած վնասը կազմում է 1մլն 490 հազար դրամ:
Կազմված նյութերը ուղարկվել են ոստիկանություն: