ՀՀՇ համագումարի օրակարգում փոփոխություն եղավ
ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարի օրակարգում, ինչպես հայտնի է, ընդգրկված էր մեկ հարց ՝ ՀՀՇ-ի վերանվանումը ՀԱԿ-ի, սակայն ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը ամբիոնից հայտարարեց, որ, ՀՀՇ համագումարի օրակարգում պետք է ընդգրկվի ևս մեկ հարց՝ ՀՀՇ-ի համագումարի հայտարությունը 2013թ-ի փետրվարի 1-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Բաբկեն Արարքցյանը մասնավորապես նշեց, որ այդ հայտարարության մեջ պետք է լինեն 3 հիմնարար սկզբունքներ.
1.ՀՀՇ-ն չի ընդունում այս ընտրությունների արդյունքները
2.ՀՀՇ-ի համար ընդունելի չեն միջազգային դիտորդների, մասնավորապես եվրոպական դիտորտական առաքելությունների մակերեսային գնատահականները, որոնք ոչ միայն չեն նպաստում Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, այլ ընդհակառակը՝ հետ են մղում:
3.ՀՀՇ-ն կանգնած է եղել և այժմ էլ կանգնած է սահմանադրական կարգի վերականգման ժողովրդի կողմից մղվող պայքարի կողքին: Այս հարցը Բաբկեն Արարքցյանի պնդմամբ քվեարակվեց և մտավ օրակարգ: