Բաժիններ՝

Պաշտոնական Բաքուն սկսել է վրեժխնդիր լինել «ադրբեջանական Ջուլիան Ասանժից»

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` այն բանից հետո, ինչ Ֆրանսիայում վտարանդիության մեջ գտնվող Ադրբեջանական միջազգային համալսարանի նախկին սեփականատեր և ռեկտոր Էլշադ Աբդուլաևը հրապարակեց Ադրբեջանի իշխանական կառույցներում տիրող կոռուպցիայի մասին իր հերթական տեսագրությունը, փետրվարի 21-ին սկսվեցին Ադրբեջանական միջազգային համալսարանի քանդման աշխատանքները:

Շենքի փլուզման աշխատանքներն իրականացրել են Բաքվի մետրոպոլիտենի աշխատակիցները: Այս մասին հայտարարել է Աբդուլաևի ներկայացուցիչ Ազադ Մուրսալիևը. «Շենքի փլուզումն ապօրինի է:

Համալսարանի շենքն ու նրա տարածքը մասնավոր սեփականություն են, այդ մասին են վկայում փաստաթղթերը: Որևէ անձի կամ պետական մարմնի կողմից ինքնակամ փլուզումն ապօրինի է: Սա ճնշում է Աբդուլաևի վրա` նրա հրապարակած վերջին տեսագրությունից հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս