Երբեմն կարիերաս ինձ ստիպում է պատնեշ ստեղծել իմ և մյուսների միջև. Ռոնալդու
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ մարզական հաջողությունները չեն փոխում իր մարդկային հատկանիշները։
«Երբեմն կարիերաս ինձ ստիպում է պատնեշ ստեղծել իմ և մյուսների միջև։ Սակայն իմ բնավորությունն իրականում չի փոխվել։ Ես նույն մարդն եմ մնացել։
Իսկ ինչ վերաբերում է քննադատություններին, այն իմ կյանքի մի մասն է, և պետք է կարողանալ ապրել դրա հետ միասին։ Ինձ համար միայն անընդունելին այն է, երբ քննադատում են խաղադաշտից դուրս։ Մինչդեռ իմ խաղի վերաբերյալ քննադատություններին նորմալ եմ վերաբերվում։ Պարզապես բանն այն է, որ ես ամենաառաջինն եմ իմանում՝ երբ եմ վատ խաղում և երբ՝ լավ», – պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը