Լուլուն Հայկ Բաբուխանյանից պահանջում է ներողություն խնդրել
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքի միջոցով ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին կոչ է արել ներողություն խնդրել իր արտահայտության համար, որտեղ նա Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողներին անվանել էր աղանդավորներ և համասեռամոլներ։
«Բաց նամակ
Հարգելի պրն. Բաբուխանյան
Հիանալի հասկանալով Ձեր խոսքերի թաքնված դրդապատճառը, միևնույն ժամանակ ականջովս լսած չլինելու պատճառով վստահ չլինելով կարդացածիս ճշմարտացիության մեջ,բայց վստահ լինելով, որ «Առանց կրակ ծուխ չի լինում»` պահանջում եմ մեկնաբանել և ներողություն խնդրել հայրենակիցներիս մի ստվար զանգվածից, եթե ոչ մեծամասնությունից, վիրավորելու համար: Լավ քաղաքական գործիչ լինելու դեպքում պետք է հասկանալ,որ «Րաֆֆիին կողմ» կամ «իշխանությանը դեմ» եզրույթները և խաչվում են, և ոչ, և մեղմ ասած` կոռեկտ չէ հասարակության թեկուզ Ձեր ասած «500.000»- անոց հատվածին անվանել տգետ, համասեռամոլ, աղանդավոր և այլն…հատկապես երբ համասեռամոլներն ու աղանդավորներն իրենց առավել քան լավ են զգում առկա իշխանությունների օրոք: Եթե երկրում արդեն կա 500.000 Ձեր նշած որակներով մարդ, ուրեմն դա էլ իշխանությունների բացթողումն է: Որ կողմից էլ դիտարկենք` Ձեր օգտին չի լինի, պահանջում եմ արագ պարզաբանել և ներողություն խնդրել մարդկանցից, որոնց Դուք անհիմն վիրավորեցիք:
հ.գ. Փորձեք պատկերացնել, որ այդ 500.000-ը ,որը իրականում գուցե շատ ավելի շատ է,սկսեն Ձեզ նման կերպ պատասխանել կամ հարցերը լուծել այնպես,ինչպես լուծվում են մեր օրերում….»,- գրել է Լ. Բադալյանը։