Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է Հրանտ Բագրատյանի հորդորով

Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ ելույթ  ունենալով Ազատության հրապարակում՝  հայտարարել է, որ ինքն Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է վերջինիս հրավերով և նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանի հորդորով։

«Իմ և նրա զրույցի ամբողջ մանրամասները կներկայացնեմ վաղը 17:00-ին կայանալիք  հանրահավաքին,  բայց հիմա կարող եմ ասել, որ նրանք ընդունում են իրենց սխալները»,- ասել է Ր. Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը երեկ գիշեր Ազատության հրապարակում Ր. Հովհաննիսյանին այցելելուց հետո ֆեյսբուքի իր էջում Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ էր արել։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս