
Պուտինը դեռ չեղյալ չի հայտարարել իմ նկատմամբ հրապարակավ կայացրած մահվան դատավճիռը. Սաակաշվիլի

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշավիլին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր նկատմամբ հրապարակավ կայացրել է մահվան դատավճիռ, ինչը շարունակում է մնալ ուժի մեջ.
«Կարծիքներ են հնչեցվում, իբրև թե, Վրաստանի նախագահը, այսինքն ես պահանջել եմ իմ անձնական անձեռնմխելիություն կամ էլ նմանատիպ երաշխիքներ են պահանջել կառավարության ու խորհրդարանի նախկին անդամները:
Ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ 2008 թվականին Վլադիմիր Պուտինը հրապարակավ իմ նկատմամբ կայացրեց մահվան դատավճիռ, ինչը չեղյալ չի հայտարարվել, սովորաբար նա չի նահանջում նման դեպքերում: Նա իմ նկատմամբ այդպիսի դատավճիռ կայացրեց նրա համար, որ ես պաշտպանում էի իմ երկիրը:
Մի՞թե դուք կարծում եք, որ Ռուսաստանը նման աղմուկ է բարձրացրել և իրեն վնասել է միայն նրա համար, որ վերահսկի այն նույն տարածքը, որը նա վերահսկում էր մինչ այդ: Նա հրապարակավ ինձ դատապարտեց մահվան, իսկ դրանից հետո ասել, թե ես վախենում եմ տեղական ինչ-որ շանտաժիստներից պարզապես ամոթալի և ծիծաղելի է, քանի որ ես չեմ վախեցել անգամ շատ ավելի հզոր սուբյեկտի կողմից իմ դեմ կայացված մահվան ուղիղ դատավճռից»: