Բաժիններ՝

HTC-ն ներկայացրել է իր նոր հեռախոսը (լուսանկարներ)

HTC ընկերությունն այսօր ներկայացրել է իր նոր սմարթֆոնը՝ HTC One։ Այն ունի 4.7 դյույմանոց էկրան և աշխատում է Android 4.1.2 համակարգով։

Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկություններից մեկը տեսախցիկն է։ Ֆոտոմատրիցայի ֆիզիկական չափսերը 1/3 դյույմ են, ինչպես ժամանակակից շատ սմարթֆոնների դեպքում։ Սակայն սենսորն ընդամենը 4 մեգապիքսել է։

Արդյունքում, HTC-ի 1 պիքսելը հավասար է 2 միկրոմետրի։ Սա գերազանցում է մրցակիցներին շատերին։ Պատահական չէ, որ նոր սարքավորումը բնութագրելու համար HTC-ն օգտագործում է UltraPixels մարքեթինգային անվանումը։

Ընկերությունը հավաստիացնում է, որ ուլտրապիքսելները՝ այլ բնութագրիչների հետ միասին, հնարավորություն են տալիս կլանել 300%-ով ավելի շատ լույս, քան մյուս սմարթֆոնները։ Դա թույլ է տալիս նոր HTC-ով որակյալ լուսանկարներ ստանալ անգամ մթության մեջ։

htc1 htc2 htc3 htc4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս