Լյուդմիլա Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը համարում է «ուտոպիա» և «ֆանտազիաների շարքից»

«Հերթական վերարտադրության ընտրություններ էին»,- hetq.am-ի հետ զրույցում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները բնորոշել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա ասել է, որ իր համար անհասկանալի են Րաֆֆի Հովհաննիսյանի մոտիվները:

«Եթե նա դիմելու է Սահմանադրական դատարան և վիճարկելու է ընտրությունների արդյունքները և պահանջելու է նախագահակi ընտրությունների երկրորդ փուլ, մենք կքննարկենք և կորոշենք, թե ինչ ձևով ենք նրան օժանդակելու: Նման դեպքում, կարծում եմ՝ պետք է օժանդակել: Բայց ինձ համար առ այսօր անհասկանալի է, թե ինչ է պահանջում Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե նա պահանջում է, որ Սերժ Սարգսյանը վաղը մինչև ժամը 5-ը գա շնորհավորի իրեն և իշխանությունը վերադարձնի ժողովրդին, ապա դա ուտոպիա է, և ես չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտի, որ դա ֆանտազիաների շարքից է»,- ասել է Լ. Սարգսյանը:

ՍԴՀԿ ատենապետը նաև չի հասկանում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչու է մի բան պահանջում, երբ գիտի, որ դա իրագործելի չէ:

Տեսանյութեր

Լրահոս