Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է Շիրակի մարզում

ԿԸՀ նախնական տվյալներով` Շիրակի մարզում հաղթանակ է տարել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Շիրակի 4 ընտրատարածքներում նա ընդհանուր առմամբ ստացել է 67805 ձայն: Գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 56729 ընտրող:

Թիվ 33 ընտրատարածքում (Ողջի, Կարմրաքար, Աշոցք, Հացիկ, Մեղրաշատ) ձայների փոքր տարբերությամբ հաղթանակ է տարել Րաֆֆի Հովհաննիսյանը. վերջինս ստացել է 14471, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը` 13995 ձայն:

Թիվ 34 ընտրատարածքում (Գյումրու մեծ մասն այս ընտրատարածքում է ընդգրկված) Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ առաջատար է. մոտ 13000 հազար ձայնով նա հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանի նկատմամբ: Րաֆֆի Հովհաննիսյանն այստեղ ստացել է 22120, իսկ գործող նախագահը` 9693 ձայն:

Թիվ 35 ընտրատարածքում (Արևիկ, Ախուրյան, Ազատան, Ջրառատ, Այգաբաց) կրկին մեծ տարբերությամբ հաղթանակ է տարել Րաֆֆի Հովհաննիսյանը` ստանալով 18443 ձայն: Գործող նախագահ Սարգսյանի օգտին քվեարկել է 9517 ընտրող:

Թիվ 36 ընտրատարածքում (Մարալիկ, Արթիկ, Սարակապ, Հայկաձոր, Լուսակերտ) ամենաշատ ձայները ստացել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը. նրա օգին քվեարկել է 23524, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 12771 ընտրող:

Տեսանյութեր

Լրահոս