Ռիհաննա այսուհետ նաև դիզայներ է
Ռիհաննան մասնակցել է Լոնդոնում կայացած նորաձևության շավաթին: 40-ից ավելի նորաձևության տներ ներկայացնում էին իրենց աշուն-ձմեռ 2013 հավաքածուները: Ռիհաննան դարձել է իսպանական Zara բրենդի մրցակիցը՝ դառնալով River Island ապրանքանիշի նոր հավաքածուի հեղինակը:
The telegraph-ին տված հարցազրույցներից մեկի ժամանակ երգչուհին նշել է, որ իր համար իսկապես հաճելի է եղել աշխատել նաև նորաձևության ոլորտում: «Ես բավական երկար եմ սպասել իմ հավաքածուն ստեղծելու համար: River Island-ն ինձ համար շատ լավ գործընկեր է: Ես աշխատել եմ նրանց հետ և այն, ինչ ստեղծել ենք, շատ հատուկ է»,- ասել է երգչուհին: Վառ գունավորումներով, համարձակ լուծումներով երգչուհու մտքերը կարող են կրել միայն վառ և համարձակ անհատականությունները: