Լևոն Տեր-Պետրոսյանն անվստա՞հ էր խոսում, ասում էր` այստեղ եմ սափրվում, այստեղ եմ քնում, այստեղից եմ գնալու նախագահական, հետո՞՝ գնա՞ց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական տվյալներով` ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին հավաքել է 6203 ձայն, այսինքն ընտրողների 0.42% վստահության քվեն: ԳԱԼԱ-ի լրագրողն այսօր Վարդան Սեդրակյանին հարցրել է, թե ի՞նչ պատճառով նման պարտություն կրեց, չէ՞ որ նախընտրական շրջանում ավելի քան համոզված էր, որ մրցակից չունի և 80 տոկոսանոց հաղթանակ է ունենալու:

Սկզբում Վարդան Սեդրակյանը նշել է, թե ինքն այժմ ունի առողջական խնդիրներ և բուժման կուրսերից ու վերջնական տվյալների հրապարակումից հետո կգնահատի ընտրությունների ընթացքը, ապա նշել է. «Հասկացա ինչ եք հարցնում, էդ նույնն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ասեք` բա Օպերայից գնալու էիք նախագահական նստավայր, հիշու՞մ եք, որ ասում էր, բա Բագրատյանն էլ էր ասում` հաղթելու եմ, թե՞ Դուք չգիտեք քաղաքականությունն ինչ բան է, փիառն ինչ բան է, քարոզն ինչ բան է»,- նշել է Վարդան Սեդրակյանը:

Էպոսագետին լրագրողը հարցրել է, թե ընդհանուր առմամբ ինչի՞ց էր գալիս իր վստահությունը, և արդյո՞ք ընդունում է իր պարտությունը. «Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն անվստա՞հ էր խոսում, ասում էր` այստեղ եմ սափրվում, այստեղ եմ քնում, այստեղից եմ գնալու նախագահական, հետո՞, գնա՞ց: Դուք չտեսա՞ք պատճառը որն էր, ավելի մանրամասն կասեմ ասուլիսի ժամանակ»,- ասել է Վարդան Սեդրակյանը:

Տեսանյութեր

Լրահոս