Ծառուկյանի 90 տոկոսանոց նվերը՝ Սերժ Սարգսյանին

Չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել փետրվարի 18-ի քվեարկությանը, բայց նրա հարազատ Առինջ գյուղը, որը մշտապես քվեարկում է այնպես, ինչպես կթելադրի Ծառուկյանը, բավական տպավորիչ արդյունք է ապահովել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար: Կոտայքի մարզի թիվ 28/28 ընտրատեղամասում, որը հենց Առինջ համայնքն է, Սերժ Սարգսյանը ստացել է 969 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդամենը 46 ձայն: Մյուս 5 թեկնածուները միասին  ստացել են 36 քվե: Այսպիսով կարելի է արձանագրել, որ Ծառուկյանի  հայրենի Առինջ գյուղում Սերժ Սարգսյանը ստացել է ընտրությանը մասնակցածների 90 տոկոսից ավելի քվեները:

Սա բացառիկ արդյունք է, ինչից կարելի է երկու հետևություն անել. կամ Գագիկ Ծառուկյանը կարողացել է համագյուղացիներին բացատրել, որ պետք է հավատալ և վստահել Սերժ Սարգսյանին և ապահով Հայաստան կառուցելու նրա նախընտրական խոստմանը, կամ առինջցիներն ինքնուրույն են որոշել` Ապահով Հայաստանը գերադասելի է Բարգավաճ Հայաստանից:

Տեսանյութեր

Լրահոս